Ավստրալիայի կառավարությունը մտադիր է խստացնել գործազրկության նպաստի գոյություն ունեցող օրենքները, գրում է BBC-ն:
Իշխանությունները դժգոհ են այն բանից, որ որոշ գործազուրկներ հրաժարվում են առաջարկված աշխատանքից` դա բացատրելով այլ ծրագրերի առկայությամբ:
Աշխատանքից հրաժարվելու համար գործազուրկներին կարող են հրաժարվել նպաստ տալուց 8 շաբաթվա ընթացքում, սակայն նրանցից շատերին հաջողվում է խուսափել այդ պատժից:











































