Tuesday, 30 06 2026
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին

«Այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2016 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով առաջնության մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրել է, որ այս տարի ևս շախմատի երկու դպրոց կբացվի Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ մարզաձևի զարգացման ու տարածման ուղղությամբ մայրաքաղաքում տարվող ծրագրային քաղաքականությունը կլինի շարունակական:

«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք, ի դեպ, գործում են անվճար և հնարավորություն են ընձեռում բացահայտելու բազմաթիվ տաղանդաշատ երեխաների: Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ մեր այս քաղաքականությունն իսկապես հաջողվեց ու ես, թե որպես Երևանի քաղաքապետ, և թե որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը: Նաև համոզված եմ, որ ինչպես այս, այնպես էլ բոլոր մյուս մրցաշարերը հրաշալի հնարավորություն են մեր շախմատիստ փոքրիկների և պատանիների համար, որ էլ ավելի կատարելագործեն իրենց շախմատային հմտություններն ու նաև միջազգային հարթակներում շարունակեն բարձր պահել Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը», – ընդգծել է քաղաքապետը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն, իր հերթին շնորհավորելով առաջնության մասնակիցներին, առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի հստակ ու նպատակային քաղաքականությունը՝ ուղղված մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ու ծրագրերի իրականացմանը:

«Մարզաձևի զարգացման մասով մայրաքաղաքում վերջին տարիներին գրանցված զգալի փոփոխություններն իսկապես ողջունելի են ու կարևոր: Եվ կարող եմ միանշանակ փաստել, որ այս տաղանդաշատ ու շախմատասեր փոքրիկների համար այսօր մայրաքաղաքում հարմարավետ պայմաններ են ապահովված առաջ գնալու և նորանոր բարձունքներ նվաճելու համար»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը:

Տարիքային չորս խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 216 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:
Շախմատի 2016 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առաջնությունը սպասարկող մրցավարներն ու մայրաքաղաքի մի շարք շախմատի դպրոցների տնօրեններ էլ արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձևի զարգացման ու տարածման, ինչպես նաև մրցաշարերի անցկացման գործում ցուցաբերած մշտական աջակցության ու հետևողական քաղաքականության համար մասնակիցների անունից «Երևան քաղաքի պատանեկան առաջնություն» խորհրդանշական հուշամեդալ է հանձնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում