Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին դատապարտել է ներգաղթյալների նկատմամբ «սահմանափակիչ միջոցառումները», որոնք ընդունվել են Եվրոպայի մի շարք երկրներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Յուրաքանչյուր անցնող շաբաթ որոշ եվրոպական երկրներ ավելի են կենտրոնանում զսպման վրա` փախստականների հոսքի կարգավորմանը պատասխանատվությամբ մոտենալու և ընդհանուր լուծումներ մշակելու փոխարեն»,- ասել է նա:
«Անցանկալի սահմանափակումներ» կիրառող երկրների թվում են Ավստրիան, Սլովենիան և Մակեդոնիան:








































