US Airways ընկերության ինքնաթիռը Նյու Ջերսի նահանգի «Նյուարք Լիբերթի» օդանավակայանում վայրէջք է կատարել անիվների անսարքության պատճառով: Օդաչուները մի քանի շրջան են կատարել օդանավակայանի վրա, ապա որոշել են վայրէջք կատարել:
Վայրէջքի ժամանակ ինքնաթիռի տակից կայծեր են թռել: Ականատեսներից մեկն այն նկարել է իր հեռախոսի տեսախցիկով: Ինքնաթիռում եղել են անձնակազմի անդամները և 31 ուղևոր. տուժածներ չկան։ Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:



![]()









































