Odditycentral.com կայքը հաղորդում է, որ Վրաստանում բջջային հեռախոսների խանութների ցանցը iPhone-ի վաճառքի աճ է գրանցել այն բանից հետո, երբ քահանան օրհնել է Apple-ի ապրանքները Թբիլիսիի խանութներից մեկում: Համաձայն iPhone+ խանութի մենեջեր Գեորգի Մաչավարիանիի՝ սուրբ արարողությունը մեղմել է iPhone-ի` «սատանայի սարք» լինելու մասին վախերն ու անհանգստությունները:
«Մենք շատ hաճախորդներ ունենք, որոնք խուսափում են iPhone գնել մեկ պատճառով միայն. խոսքն, այսպես կոչված, «սատանայի սարք» լինելու մասին է,- ասել է նա:- Որպեսզի այդ խնդիրը լուծենք, որոշեցինք օրհնել մեր խանութն ու հեռախոսները»: Ենթադրելի է, որ վախը, ինչի մասին նշում է մենեջերը, կապված է Apple-ի պատկերանիշի հետ, որը մարդիկ հավանաբար կապում են Ադամի և Եվայի կերած արգելված պտղի հետ:
Այս վիճահարույց իրադարձության լուրերը վիրուսի պես արագորեն տարածվեցին, իսկ դրա տեսանյութը հազարավոր դիտումներ ունեցավ: ԶԼՄ-ների հետ զրույցում քահանան նշել է, որ այդ սրբազան արարողությունը օգտագործվել է իբրև մարքեթինգային հնարք, և ինքն օրհնել է խանութն ու դրա աշխատողներին, ոչ թե բջջային հեռախոսները: Նա նշել է, որ եթե իմանար՝ որն է արարողության իրական նպատակը, թույլ չէր տա, որպեսզի այն տեսագրվեր:
https://youtu.be/ZnegZUNpy0I










































