Ժամը որոշելու համար բազմիցս փորձեր են կատարվել՝ փայտը խրելով հողի մեջ և հարմարեցնելով արևի դիրքին, սակայն անօգուտ: Boredpanda.com կայքը գրում է, որ Ֆրանսիայում լուծել են Հռոմի անեծք համարվող այդ խնդիրը, որն է՝ եռաչափ տպագրությամբ արևային հատուկ ժամացույցների ստեղծումը, որոնք ցույց են տալիս ժամը «թվայնացված տարբերակով», եթե այն ժամը 10:00-ի և 16:00-ի միջև է։
Ոչ մարտկոցներ, ոչ շարժիչ, ոչ էլեկտրոնիկա. դա պարզապես սուպերտպավորիչ ստվերային շոու է։
Արևի ժամացույցի ձևը մաթեմատիկորեն նախագծված է այնպես, որպեսզի այն իր միջով բաց թողնի միայն ճիշտ ճառագայթները ճիշտ պահին ու ճիշտ անկյունով:

Դուք կարող եք ճշգրտորեն կարգավորել ցուցադրվող ժամը՝ պտտելով գնոմոնը (արևային ժամացույցների այն մասը, որի ստվերի միջոցով որոշվում է ժամանակը): Այդպիսով դուք կարող եք անգամ կարգավորել ամառային ժամանակին անցումը:

Եռաչափ տպիչով յուրաքանչյուր նման ժամացույց պատրաստելու համար պահանջվում է 35 ժամ:














































