Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել ակումբի հետ։ Այս մասին գրում է Cadena Cope-ն։
Նեյմարի նոր պայմանագրի ժամկետը կլարանա 2021թ․։ Բացի այդ, «Բարսելոնա»-ն կբարձրացնի Նեյմարի աշխատավարձը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Նեյմարը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Նրա ծառայություններով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալ»-ը։









































