Դեմի Մուրը նախկին ամուսնու հաշվին՝ 25 մլն դոլարով, ցանկանում է վերանորոգել բնակարանը: Այս մասին հաղորդում է NY Daily News-ը:
Խոսքը դերասանուհու՝ Մանհեթենում գտնվող շքեղ բնակարանի մասին է: Հայտնի է, սակայն, որ վերջերս նա ևս 15 մլն դոլար ստացել է Բրյուս Ուիլիսից: Այս գումարը, ըստ երևույթին, չի բավարարում վերանորոգման աշխատանքների համար:
Ինչ վերաբերում է Էշթոն Քեթչերին, նա ասել է, որ փոխհատուցում կվճարի Դեմիին, սակայն բավարարել նրա բոլոր «գումարային քմահաճույքները» չի պատրաստվում:
Նշենք, որ ներկայումս Դեմի Մուրի ունեցվածքը գնահատվում է 150 մլն դոլար, ինչը 10 միլիոնով ավելին է, քան Քեթչերինը:










































