Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսի»-ի հետ։ Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
46-ամյա մասնագետն ակումբը կգլխավորի ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունից հետո՝ փոխարինելով Գուս Հիդինկին։
Պայմանագրի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։






































