Հռոմում տեղի է ունենում մեկ ամիս առաջ ընտրված կառավարության քաղաքականության դեմ բողոքող արհմիությունների ակցիան:
Կարմիր դրոշներով և ցուցապաստառներով հազարավոր ցուցարարներ պահանջում են, որպեսզի նոր վարչապետ Էնրիկո Լետտան փոփոխի իր դիրքորոշումը: Նրանք կարծում են, որ երկիրն անկումից դուրս բերելու համար հարկավոր է շեշտը դնել ոչ թե բյուջեի տնտեսման, այլ նոր աշխատատեղերի ստեծման վրա:
Իտալական լոալիցիոն կառավարության ժողովրդականությունը զգալիորեն նվազել է: Այսօր դրա վարկանիշը 30 % է կազմում:
Իտալիան վերջին 40 տարիներին ամենամեծ անկումն է ապրում:










































