Փետրվարի 23-ին ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից Նիդերլանդների արևելյան Դալֆսեն համայնքում: Այս մասին հաղորդվում է նիդեռլանդական De Telegraaf թերթի կայքում:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին մոտ (մեր ժամանակով՝ 12:00): Պատճառը եղել է վերամբարձ կռունկի հետ բախումը, որն ընկել է երկաթուղու վրա: Նախնական տեղեկությամբ՝ 1 մարդ զոհվել է, 10 հոգի վնասվածքներ և թեթև վերքեր է ստացել: Arriva երկաթուղային օպերատոր ընկերության ներկայացուցչի խոսքով՝ զոհի ինքնությունը ճշտվում է: Ըստ ներկայումս առկա տեղեկության՝ նա գնացքիմեքենավարն է:
Վթարի վայր է ժամանել շտապօգնության մոտ 10 մեքենա: Բժիշկներն ու փրկարարներն օգնում են ուղևորներին տարհանել գնացքից:










































