Իրանը պատրաստ է ԱԷՄԳ-ի դիտորդներին թույլ տալ այցելել Փարչին հատուկ արձանագրություն ստորագրելուց հետո: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջաջին:
Դիվանագետը հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները Փարչինի օբյեկտն արդեն մեկ անգամ ամբողջությամբ ենթարկել են տեսչական ստուգումների:
«Այնուհետև մեզ սկսեցին ասել, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ ստուգել: Մենք համաձայնեցինք, սակայն պայմանով, որ կստորագրենք արձանագրություն և դրանում կամրագրենք ոչ միայն Փարչինը ստուգելու անհրաժեշտությունը, այլ նաև մյուս անորոշությունները»,- ասել է դեսպանը:











































