Լոնդոնում 103 տարեկան հասակում հիվանդանոցում մահացել է բրիտանացի կինոօպերատոր Դուգլաս Սլոկոմբը, որը նկարահանել է Ինդիանա Ջոնսի մասին առաջին 3 ֆիլմերը: Այս մասին փետրվարի 22-ին հայտնում է BBC News-ը: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Դուգլաս Սլոկոմբը ծնվել է 1913 թ. փետրվարի 10-ին: Ունի մոտ 80 աշխատանք, դրանց թվում՝ «Նրան ինչ-որ բան խոստացիր» (1965 թ.), «Վամպիրների պարահանդես» (1967 թ.), «Կողոպուտ» (1967 թ.), «Կողոպուտ իտալական ձևով» (1969 թ.), «Հիսուս Քրիստոս՝ սուպերաստղ» (1973 թ.) և այլն:
Նա նկարահանել է նաև «Ինդիանա Ջոնսը. կորցրած տապանի որոնումներում» (1981 թ.), «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (1984 թ.), «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրած արշավանքը» (1989 թ.): Կինոսագայի այդ մասը եղել է Սլոկոմբի վերջին աշխատանքը:
Օպերատորն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Զբոսանքներ իմ հորաքրոջ հետ» (1973 թ.), «Ջուլիա» (1977 թ.) և «Ինդիանա Ջոնս. կորցրած տապանի որոնումներում» ֆիլմերի համար: Սլոկոմբը նաև BAFTA-ի մրցանակակիր է «Սպասավորը» (1963 թ.), «Մեծ Գեթսբին» (1974 թ.), «Ջուլիա» ֆիլմերի համար, նաև Կինոօպերատորների բրիտանական միության մրցանակակիր է:
2008 թ. Սլոկոմբն պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:










































