Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կառավարության շենքի մոտ փորձում է ծանոթանալ բանակում խաղաղ պայմաններում տարիներ առաջ սպանված Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքներին:
Օհանջանյանի մայրը ապացույցներ է ներկայացնում, բայց հենց այդ պահին Աշոտ Կարապետյանին մոտեցավ Վարդգես Գասպարին և սկսեց բղավել՝ «Կարապետյան, դու սրիկա ես, դու լակոտ ես, դու խոշտանգել ես Գրիշա Վիրաբյանին, հեռացիր, տականք» և այլ նման բառեր: Աշոտ Կարապետյանը արհամարհում է Վարդգես Գասպարիին:









































