Ըստ Ամերիկյան շնաբույծների ակումբի ամենամյա վերլուծության` շների լաբրադոր-ռեթրիվեր ցեղը այս տարի ևս, արդեն 25-րդ անգամ անընդմեջ, ճանաչվել է ԱՄՆ-ում ամենահանրահայտ տեսակը, հայտնում է gazeta.ru-ն:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են գերմանական հովվաշունը և ոսկեգույն ռեթրիվերը:
Չորրորդ և հինգերորդ տեղերում են բուլդոգը և բիգլը: Ամենավերջին` 184-րդ տեղում անգլիական ֆոքսհաունդն է, որից առաջ գտնվում են հարիերը և նորվեգական լունդեհունդը:











































