Google ընկերությունը սեմինարի շրջանակներում ներկայացրել է Google Glass ակնոցը «կոտրելու» մեխանիզմ, հաղորդում է The Verge-ը:
Google-ի մասնագետներն առաջին հերթին ստանալով սուպերօգտատիրոջը հասանելիություն, ակնոցի վրա բացել են «մաքուր» Android: «Կոտրելուց» հետո սարքին Bluetooth-ի միջոցով միացրել են ստեղնաշար և թրեքփադ:
Դրանից հետո, օգտագործելով Android Terminal Emulator և Complete Linux Installer հավելվածները՝ Google-ի մասնագետները ակնոցի վրա տեղադրել են Ubuntu հարթակը` Linux-ի բաշխիչ:
Սեմինարի խնդիրն է եղել ցույց տալ Google Glass ակնոցի պոտենցիալը: Սեմինարի հյուրերին զգուշացրել են, որ սարքը «կոտրելը» կհանգեցնի սարքի երաշխիքի կորստին:










































