Իտալիան թույլ կտա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զինված անօդաչուներին թռչել Սիցիլիայի «Սիգոնելլա» բազայից։ Այս մասին հայտնում է Իտալիայի ՊՆ ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ անօդաչուները կկիրառվեն բացառապես պաշտպանական նպատակներով և չպետք է կիրառվեն հարձակողական գործողություններում։
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Իտալիան կորոշի՝ արտոնե՞լ անօդաչուի թռիչքը Սիցիլիայի ավիաբազայից։ Թույլտվություն կտրվի, եթե անօդաչուի նպատակը լինի վայրերում անձնակազմի պաշտպանությունը։










































