Nokia-ի գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին, ելույթ ունենալով Mobile World Congress (MWC) բջջային արդյունաբերության ցուցահանդեսում, հասկանալ է տվել, որ ընկերությունը սմարթֆոնների շուկա վերադառնալուն վճռականորեն է տրամադրված: Ռաջիվը պատմել է ապագա Nokia-ի մասին:
Հիշեցնենք, որ Nokia-ն բջջային հեռախոսների բիզնեսը վաճառել է Microsoft ընկերությանը: Գործարքի պայմաններով, որի ընդհանուր արժեքը կազմել է 5,44 միլիարդ եվրո, ֆիննական ընկերությունը դեռևս չի կարող սմարթֆոններ թողարկել Nokia անվան տակ: Այդ սահմանափակման ժամկետը լրանում է 2016 թվականի վերջին:

Մեկնաբանելով Nokia-ի սմարթֆոնների շուկա հնարավոր վերադարձը, Սուրին հայտարարել է, որ «հստակ գրաֆիկ չկա, ինչպես նաև շտապելու կարիք չկա: Դա կարող է տեղի ունենալ 2016 թվականին կամ ավելի ուշ»:






































