Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է Ֆրանչեսկո Տոտիի ու «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի լարված հարաբերությունների մասին:
«Ակնհայտ է, որ «Ռոմա»-ն պետք է լուծի Տոտիի շուրջ ստեղծված իրավիճակը: Մենք Ալեսանդրո դել Պյերոյի հետ այդպես չվարվեցինք: Եթե հիշում եք, մենք երկարաձգեցինք թիմի լեգենդի հետ պայմանագրի ժամկետը մեկ տարով՝ միաժամանակ հայտարարելով, որ այն վերջինն է: Ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, և Դել Պյերոն գեղեցիկ ձևով հեռացավ այստեղից»,- «Rai Sport»-ի հետ զրույցում ասել է Մարոտան:








































