Ավստրալացի գիտնականները վստահեցնում են, որ 5 միլիոն տարի հետո մեր մոլորակում չի մնա ոչ մի տղամարդ: Նրանց վերացման մեխանիզմը արդեն սկսվել է, հայտնում է lux.fm-ն:
Դա տեղի կունենա այն բանի հետևանքով, որ արական Y քրոմոսոմը կվնասվի: Գիտնականները հետազոտություն են կատարել և պարզել են, որ իգական X քրոմոսոմը պարունակում է 1000 առողջ գեն, իսկ արական Y քրոմոսոմը արդեն ունի 100-ից պակաս:
Իգական X քրոմոսոմը վնասվելու դեպքում պատճենվում է և այդ ձևով ապահովագրվում: Իսկ տղամարդկանց մոտ Y քրոմոսոմը զույգ չունի: Հենց այդ պատճառով էլ տղամարդկային ցեղի վերացումը հնարավոր է, ասում են գիտնականները:











































