«Սանթոս»-ին չի բավարարել «Բարսելոնա»-ի՝ թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ կատարած առաջարկը:
Այդ մասին հայտարարել է «Սանթոս»-ի նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը:
«Մեզ չի բավարարել «Բարսելոնա»-ի առաջարկը: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը կշարունակվի: Ես հանդիպել եմ կատալոնական թիմի նախագահ Սանդրո Ռոսելի և ակումբի ներկայացուցիչ Ռաուլ Սանլյեի հետ: Հանդիպումը շատ անկեղծ է ստացվել, սակայն «Բարսելոնա»-ի առաջարկի ֆինանսական կողմը մեզ չի բավարարում»,- հայտարարել է Ռոդրիգեսը:










































