Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան վաղ թե ուշ կփլուզվի, սակայն 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ենթադրաբար նախկին կազմով:
«Վաղ թե ուշ դա պարտադիր տեղի կունենա, և կոալիցիան կփլուզվի։ Դրանում չկա որևէ աղետալի բան։ Սակայն մոտ ժամանակներս ես չեմ տեսնում նման ռիսկեր և կարծում եմ, որ կոալիցիան հավանաբար ընտրություններին կգնա ներկայիս կազմով»,- ասել է նա։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի աշնանը։










































