«Սահմանադրությամբ մարդն ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք, բայց գալիս են, ասում՝ հանրային գերակա շահի անվան տակ տունը պիտի քանդվի: Տունը քանդելը միայն բնակարան քանդել չէ, օջախ քանդել է:
Քաղաքը չի ընդլայնվում, ծայրամասային համայնքները խայտառակ վիճակում են, շահավետ է կառուցել միայն կենտրոնում, 15-20 տարին մեկ կենտրոնում քանդվում-կառուցվում է»: Այսօր ԱԺ լիագումար նիստում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրներին առնչվել և միջամտել». այս հարցով այսօր Հրանտ Բագրատյանը դիմեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































