ՀԱԿ-ը դատապարտում է պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին հայհոյելու միջադեպը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Դիտարկմանը, թե Մհեր Սեդրակյանը «գողական է գնացել», ՀԱԿ խմբակցության ղեկավարը համաձայնեց. «Գողերի պառլամենտ է: Եթե գողական իշխանություն ունենք, պառլամենտն էլ պետք է գեղական լինի»: Զուրաբյանը նշեց, որ եթե լրագրողների կողմից իրականացվող ստորագրահավաքի տեքստը լինի գրագետ, ինքը կմիանա դրան: Իսկ վաղվա ակցիային, որը տեղի կունենա ԱԺ դարպասների դիմաց, Զուրաբյանն ասաց, թե դեռ չեն քննարկել, ուստի չեն կարող ասել՝ կմասնակցեն, թե ոչ:








































