Ուրբաթ օրը Իրաքում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 76 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Խոշորագույն ահաբեկչությունը տեղի է ունեցել Իրաքի Դիյալա նահանգում գտնվող Բակուբա քաղաքում: 2 պայթյունների հետևանքով զոհվել է 47 մարդ, 57-ը վիրավորվել են: Ավելի ուշ պայթյուններ են որոտացել նաև Մադաին և Ֆալուջա քաղաքներում: Բացի այդ, Բաղդադի սունիների թաղամասերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ:
Ահաբեկչությունները հիմնականում ուղղված են սունի մուսուլմանների դեմ: Ավելի վաղ՝ այս շաբաթ, պայթյունի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել 153 մարդ: Այդ ժամանակ ահաբեկիչների հիմնական թիրախը շիա մուսուլմաններն էին:
Գործակալության տվյալներով՝ Իրաքում 3 օրվա ընթացքում զոհվել է 130 մարդ:









































