Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս 1-ինը որոշել է հրաժարվել իր «Ֆորտունա» զբոսանավից: Այս մասին հաղորդում է իսպանական El Pais թերթը: Զբոսանավը կփոխանցվի Իսպանական ժառանգության ազգային հիմնադրամին, որն էլ կորոշի՝ պահել այն, թե վաճառել:
41.5 մ երկարությամբ զբոսանավի միանգամյա լիցքավորումն արժե 20 հազար եվրո, իսկ սպասարկման համար իսպանական բյուջեն ծախսում է դրա 10 տոկոսը:
Ներկայումս «Ֆորտունա»-ն 21 մլն եվրո է գնահատվում: Մի շարք փորձագետների կարծիքով՝ լավագույն որոշումը զբոսանավը վաճառելը կլիներ:








































