Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը արտակարգ կերպով հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան բերել են Շվեյցարիայից:
Նշվում է, որ մանեկենուհին վնասվածք է ստացել դահուկներով սահելիս: Քեյթը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել սարից շվեյցարական Ալպերում: Արդյունքում նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել և վնասել ծնկների հոդերը:









































