Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ գրում է «Don Balón»-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Անձամբ Ալաբան դեմ չէ այս տեղափոխությանը, սակայն «Բավարիա»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նրան:









































