Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որ այժմ գտնվում է Ռուսաստանում, նշել է ԱՄՆ վերադառնալու պայմանները: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով WMUR9 հեռուստաալիքին:
Սնոուդենի խոսքով՝ ինքը կհամաձայնի ԱՄՆ արտահանձնմանը, եթե իշխանությունները իր համար ապահովեն արդար դատավարություն:
«Ես ասել եմ կառավարությանը, որ կվերադառնամ, եթե ինձ երաշխավորեն արդար դատավարություն, որտեղ ես կկարողանամ պաշտպանել հասարակության շահերը… և ժյուրին հնարավորություն կունենա որոշում ընդունելու»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը քննադատում է իրեն այն բանի համար, որ ինքը Ռուսաստանում է, բայց միևնույն ժամանակ նրանք իրեն թույլ չեն տալիս հեռանալ այնտեղից:








































