ՖԻՖԱ-ի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ կազմակերպության նախագահի ընտրություններից առաջ ձերբակալությունների նոր շարք է սկսվելու՝ գրում է «Daily Mail»-ը:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կարող է մի շարք պաշտոնյաների ձերբակալել, որոնք, հնարավոր է, առնչություն են ունեցել կոռուպցիոն գործողություններում:
ՖԻՖԱ-ի պաշտոնյաները կարծում են, որ ՀԴԲ-ն շուտով նոր ստուգումներ է անցկացնելու Շվեյցարիայում: Նրանց կարծիքով՝ ձերբակալություններ են լինելու ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ, որին ներկա են լինելու 209 պաշտոնյա:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ ուրբաթ Ցյուրիխում:






































