«Ռեալ Սոլթ Լեյք»-ն Արիզոնայում 45 րոպեանոց ընկերական հանդիպում է անցկացրել «Թուկսոն»-ի հետ:
Հանդիպմանը մասնակցել է Յուրա Մովսիսյանը:
Յուրան կարողացել է աչքի ընկնել այս խաղում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Մովսիսյանի՝ խաղի 2-րդ րոպեին կատարած փոխանցումից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը բացել է հանդիպման հաշիվը: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:









































