ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել արագացնել երկրի ներսում բարեփոխումները: Այս մասին ասվում է հաղորդագրության տեքստում, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
«ԱՄՆ-ը Ուկրաինայի առաջնորդներին կոչ է անում հարգել Մայդանի հիշատակը՝ միասին աշխատելով, բարեփոխումներն արագացնելով և ուկրաինացի ժողովրդի՝ առաջընթացի ձգտելու կամքը հարգելով»,- ասվում է հաղորդագրությունում:
Թոները նաև երկրի իշխանություններին կոչ է արել հետևել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագրերի պայմաններին, արմատախիլ անել կոռուպցիան և «վերջ դնել օլիգարխների իշխանությանը»:









































