Տեխասից սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում կվերականգնի երկրի զինուժի հզորությունը և կոչնչացնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը՝ տեղեկացնում է The Guardian-ը:
«Նախագահի պաշտոնում ես կվերականգնեմ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը, կաջակցեմ Իսրայել պետությանը, կոչնչացնեմ ԴԱԻՇ-ը»,- ասել է նա Հարավային Կարոլինայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև խոստացել է Սպիտակ տանը պահպանել «իսկական պահպանողական արժեքները»:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու՝ հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաղթել է հանրապետականների միջև նախնական ընտրություններում:









































