ԱՄՆ աճուրդում Ջոն Լենոնի մազափունջը վաճառվել է 35 հազար դոլարով՝ գրում է BBC-ն:
Վարսահարդարն այն իր մոտ է պահել Beatles-ի լեգենդար երաժշտի մազերը կտրելուց հետո, երբ նա պատրաստվում էր «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում դերակատարմանը:
Լենոնը սպանվել է Նյու Յորքում՝ 1980-ին:
Մազափունջը ձեռք է բերել Մեծ Բրիտանիայում ապրող կոլեկցիոներ Փոլ Ֆրեյզերը:
Աճուրդում վաճառվել են լեգենդար խմբի հետ կապված այլ իրեր ևս:








































