«Oսկար» մրցանակաբաշխության ժամանակ կկատարվեն ոչ բոլոր հավակնորդ երգերը: Այդ մասին հաղորդում է Deadline-ը: Չի հնչի Song #3 երգը «Երիտասարդություն» ֆիլմից և Manta Ray-ն` «Մրցարշավ վերացման համար» ֆիլմից:
«Նայեք ճշմարտության աչքերին: Երբ ձեր մրցակիցներն են «Լավագույն երգ» անվանակարգում Լեդի Գագան, Սեմ Սմիթը և The Weekend-ը, ձեր հաղթանակը փոքր հավանական են համարում: Ահա` ինչ են իմացել առաջադրված երգերի զույգի հեղինակներն ու կատարողները»,- ասվում է հաղորդագրությունում:
Լեդի Գագան մրցանակի է հավակնում Til It Happens To You երգի համար` «Որսորդության գոտի» ֆիլմից, Սմիթը` Writing’s On The Wall` «007: Սպեկտր» ֆիլմից և այլն:









































