Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Ջոն Քերին հեռախոսազրույցով քննարկել են երկու երկրների փոխգործողությունները Սիրիայի հարցով: Այդ մասին հայտնում է Mid.ru-ն:
Նրանք քննարկել են Մյունխենում Սիրիայի աջակցման միջազգային խմբի որոշումներն իրականացնելու ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործողությունները: Բացի այդ, խոսք է եղել հումանիտար իրադրության թեթևացման և ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Լավրովը և Քերին նշել են Սիրիայի պաշարված շրջաններում հումանիտար բեռների հասանելիության մեջ առաջընթացը: Ընդ որում, խոսակցության ընթացքում ռուս նախարարը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի գործողությունների անթուլատրելիության վրա, որը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:











































