Իսպանական «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն ամռանը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է sport-english.com-ը:
Ըստ աղբյուրի` «Սելտա»-ում հասկանում են, որ չեն կարող թիմում պահել աստղային ֆուտբոլիստի, այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, կվաճառեն Նոլիտոյի տրանսֆերը:
Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել հենց «Բարսելոնա» և հասցրել է մերժել անգլիական մի շարք ակումբների առաջարկները:
Համաձայն աղբյուրի` ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 18 մլն եվրո:







































