Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում նավթի օրական արդյունահանման ծավալը մեծացնել 700.000 բարելով։ Այդ մասին հայարարել է Իրանական ազգային նավթային ընկերության տնօրեն Ռոքնեդին Ջավադին:
«Իրանի զարգացման վեցերորդ պլանի նպատակներից մեկը (օրական) 4.7 միլիոն բարել նավթ արդյունահանելն է։ Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է մեր արդյունահանումը մեծացնենք 700.000 բարելով»,- ասել է Ջավադին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարին միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Իրանը նավթի օրական արտահանման ծավալը մեծացրել է 500.000 բարելով։











































