Հերոսական ճանապարհորդությունից հետո թուրքական վան տեսակի սպիտակ կատուն Նորվեգիայում միացել է իր փախստական տերերին, հայտնում է Metro-ն: Նա տերերի հետ Իրաքից փախել էր Եվրոպա, սակայն Հունաստանում կորել էր:
Տերերը փնտրել են կատվին, սակայն ստիպված են եղել ճանապարհորդությունը շարունակել առանց նրա: Շուտով կենդանուն գտել են Սքալ գյուղի կամավորները: Նրանք կատվին կերակրել և բուժել են, որից հետո նրա վրա միկրոչիփ են տեղադրել, որից հետո ուղարկել Գերմանիա:
Միաժամանակ կամավորները Facebook-ում բացել են ReuniteDias էջը՝ կատվի տերերին փնտրելու նպատակով: Դրա շնորհիվ պարզվել է, որ տերերը գտնվում են Նորվեգիայում:
Նշվում է, որ մինչև տերերին հասնելը կատուն կատարել է 3.2 հազար կիլոմետրանոց ճանապարհորդություն:



























































