«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 25-րդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ խաղի մասին:
«Լաս Պալմաս»-ը բարդ մրցակից է: Դժվար կլինի գնդակը խլել նրանցից: Խաղը ծանր ընթացք կունենա: Սակայն եթե կա ակումբ, որն արդեն ապացուցել է յուրաքանչյուր երրորդ օրը խաղալու իր ունակությունը, դա մենք ենք:
Չեմ կարծում, թե չեմպիոնության ճակատագիրը վճռված է: «Բարսելոնա»-ի խաղացողներն ու մարզչական շտաբը նույնպես վստահ են, որ չեմպիոնական մրցավազքը Պրիմերայում դեռ ավարտված չէ:
Երեք թիմ ցանկացած պահի կարող են վեր բարձրանալ և գլխավորել մրցաշարային աղյուսակը»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:









































