Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը մայիսի 16-ին Լոնդոնը Լիդսին միացնող մայրուղում ավտովթարի է ենթարկվել, հայտնում է lifenews.ru-ն:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ երգիչը մարմնական վնասվածքներ է ստացել:
«Ջորջը ներկայում բուժվում է ստացած վնասվածքներից, սակայն նրա առողջությանը ոչինչ չի սպառնում»,- վթարի փաստը հաստատել է երգչի գործակալ Քոննի Ֆիլիպելլոն:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ երգչի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել պիկ ժամի:










































