ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել չափավոր ընդդիմությանը հարվածները։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։
Երկու երկրների առաջնորդները նաև դիմել են սիրիական իշխանություններին՝ սիրիացի ընդդիմադիրների նկատմամբ հարվածների դադարեցման պահանջով։
Նրանք նաև աջակցություն են հայտնել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել հարձակումները սիրիացի քրդերի վրա։








































