Մեծ Բրիտանիան դուրս կբերվի «Եվրոպայի ժողովուրդների ավելի սերտ միության» մասին ԵՄ սկզբունքի գործողությունից և երբեք չի դառնա եվրոգոտու մաս՝ Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Քեմերոնն ընդգծել է, որ ԵՄ գագաթնաժողովում հասավ իր բոլոր պահանջների իրագործման, և այժմ Մեծ Բրիտանիան միությունում կստանա հատուկ կարգավիճակ։
Քեմերոնը նաև ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություները կրում են իրավականորեն պարտավորեցնող բնույթ։











































