ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպորտի վրա երկու անգամ ավելի ժամանակ է ծախսում, քան կուտակված տնտեսական խնդիրների լուծման: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Government Accountability Institute հասարակական կազմակերպության տվյալները, որը վերլուծում է ամերիկացի հարկատուների աննպատակ ծախսերը և կոռուպցիան:
Հաղորդվում է, որ Օբաման իր նախագահության ընթացքում շուրջ 470 ժամ անցկացրել է տարբեր ժողովներում և նիստերում, որոնք նվիրված են եղել երկրում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակին: Դա զբաղեցրել է իր աշխատանքային ժամանակի շուրջ 3.6%-ը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը գոլֆ խաղալու վրա ծախսել է 976 ժամ:
Եթե 2009թ. Օբաման տնտեսական թեմաներով հանդիպումների և խորհրդակցությունների վրա ծախսել է 140 օր, ապա 2012թ. այդ թիվը կազմել է ընդամենը մինչև 29 օր: Իսկ 2013թ. Օբաման նման միայն 6 հանդիպում է անցկացրել՝ փորձելով գտնել երկրում ստեղծված ֆինանսական խնդիրերի լուծումները:










































