Ամերիկացի ռեփեր և Քիմ Քարդաշյանի երջանիկ ամուսին Քանյե Ուեսթը վերջերս ամբողջ աշխարհով մեկ բողոքել է այն մասին, որ շատ պարտքեր ունի, հայտնում է Rosbalt-ը: Նրա երկրպագուները կազմակերպել են դրամահավաք, որպեսզի նրան օգնեն մարելու 53 միլիոն դոլար պարտքը:
Իսկ Քանյեն արդեն պատրաստ էր իրեն սննկացած հայտարարել: Նա նույնիսկ 1 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել Մարկ Ցուկերբերգից:
Ռեփերի երկրպագուները GoFundMe կայքում հայտարարություն են տեղադրել, որտեղ բոլոր ցանկացողներին կոչ են արել օգնելու Քանյեին: Ներկայումս հավաքվել է ընդամենը 5 հազար դոլար:










































