Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Պետական անկման դիլերները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ավարտել է ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով վարույթը, որ հարուցվել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմումի հիման վրա: Դիմումի էությունն այն էր, որ Խաչատրյանը փաստացի գործարար է, խոշոր բիզնեսներ ունի, ինչը, բնականաբար, նրա զբաղեցրած դիրքի առումով առաջացնում է շահերի բախում և կոռուպցիոն ռիսկեր:

Սա, իհարկե, այսպես ասած՝ իրավիճակի մեղմ նկարագրություն է, որովհետև ըստ էության խոսքը այն մասին է, որ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի օլիգարխներից մեկն է, որը զբաղեցնում է պետական պաշտոն, ինչը օրենքի խախտում է: Այս մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են տարբեր գործարարներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ՝ ահազանգելով այս կապակցությամբ, հայտարարելով, որ ՊԵԿ-ը մի ոլորտ է, որը գերկարևոր նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար, և այս ոլորտում չի կարելի ղեկավարությունը հանձնել օլիգարխին: Բայց այս ամենն ապարդյուն էր:

Սակայն վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած մի իրողությունից հետո հանրության մոտ մի փոքր հույս արթնացավ, որ միգուցե սկսվել է մի տենդենց, երբ պետական պաշտոնները ազատում են բիզնեսմեններից: Ոստիկանության պետի հրամանով պաշտոնանկ եղավ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, իսկ պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ նա բիզնես շահեր ունի, ինչը անհամատեղելի է պաշտոնական գործունեության հետ:

Բոլորս ենք հասկանում, որ Հայաստանի իշխանական համակարգում բիզնես չունեն միայն եզակիները, այն էլ ոչ առաջնային դիրքերում, սակայն սկսված միտումը մի պահ լուրջ թվաց հասարակությանը՝ ենթադրելով, որ իշխանություններն ի վերջո ինչ-որ բանից պետք է սկսեն, քանի որ երկիրն ուղղակի սպառվում է: Եվ ահա այս ֆոնին, Գագիկ Խաչատրյանի դեմ վարույթը կարող էր լինել ևս մի օրինակ, որ վերջապես իշխանական համակարգում կա անկման գիտակցություն ու ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության գիտակցում: Սակայն պարզվում է, որ վարույթը ավարտվել է, իսկ Գագիկ Խաչատրյանն էլ իր տեղում շարունակում է պաշտոնավարել: Ընդ որում, դեռ հայտնի էլ չէ, թե ինչ է որոշել բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը:

Կասկած չկա, որ հանձնաժողովը պարզապես որոշել է, որ Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն չէ, իսկ իր բիզնեսմեն հարազատներին էլ նա ոչ միայն որևէ կերպ չի աջակցում իր ղեկավարած կառույցով, այլև նույնիսկ իր հարազատների հանդեպ առավելագույնս խիստ է և կոշտ, ու նույնիսկ կարիք կա հարազատ բիզնեսմեններին պաշտպանել Գագիկ Խաչատրյանի սկզբունքային անաչառությունից, որ նրանք գոնե կարողանան դուրս գալ ուրիշների, հազար օտարների համեմատ անհավասար պայմաններից և բիզնես անել:

Այս ամենը միգուցե ծիծաղելի է, հատկապես իրավիճակի արդեն ողբերգական ֆոնին, սակայն այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, ծիծաղից բացի՝ առայժմ որևէ բան չի առաջացնում: Իսկ իրավիճակն իսկապես ողբերգական է: Նույնիսկ արտասահմանյան կառույցների ներկայացուցիչներն ու դեսպաններն են ուղղակիորեն մատնանշում հարկային ու մաքսային ոլորտներում առկա խնդիրները, տարբեր գործարարների հանդեպ խտրական վերաբերմունքը:

Այս մասին հենց այսօր ևս մեկ անգամ արտահայտվել էր «Կոկա-Կոլայի» հայաստանյան ձեռնարկություն այցելած ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Սակայն այդ բոլոր մտահոգությունները մնում են ձայն բարբառո անապատի, իսկ Գագիկ Խաչատրյանը ու նրա հարազատները շարունակում են իրենց հաջող բիզնես-գործունեությունը Հայաստանի բիզնես-միջավայրի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում