Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի մասին կատակերգական ֆիլմի ռեժիսոր Ջերեմի Քոները ցույց է տվել` ինչպես է գլխավոր հերոսի դերակատար Ջոնի Դեպը հանում դիմակը: Տեսագրությունը տեղադրվել է Twitter-ում:
Ռեժիսորի խոսքերով` տեսանյութը տեսագրվել է նկարահանումների վերջին օրը:
«Թող սա միշտ ձեր երազում հայտնվի»,- հավելել է Քոները:








































