Համացանցում Pwr Mate կախազարդի արտադրության համար միջոցների հավաքագրում է սկսվել, որը հնարավորություն կտա լիցքավորում փոխանցել սմարթֆոնների մարտկոցների միջև: Նախագիծը հրապարակված է Kickstarter կայքում:
Pwr Mate-ը երկու Micro-B USB խրոցակներով կախազարդ է: Դրա միջոցով հնարավոր է միացնել երկու Android սմարթֆոններ On-The-Go գործառույթով և դրանցից մեկը մյուսի մարտկոցով լիցքավորել:
Ըստ PwrWrks սթարթափի մշակողների՝ իրենց գյուտի առավելությունն այն է, որ այն պետք չէ լիցքավորել և դժվար է մոռանալ տանը. միանում է բանալիների կապոցին:
Pwr Mate-ի հեղինակներն ակնկալում են դրա արտադրության համար 3 000 դոլար հավաքել մինչև 2016-ի մարտի 17-ը:











































