L’Equipe-ի հավաստմամբ՝ Կարլո Անչելոտիի՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքելն արդեն կայացած փաստ է:
Պարբերականի տեղեկություններով՝ իտալացի մասնագետն այսօր առավոտյան մարզիչը հրաժեշտ է տվել թիմի ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին ու տեղեկացրել, որ հեռանում է ակումբից:
Այսպիսով՝ մարզիչը, ով ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի 2012/13թթ չեմպիոն, պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ որոշել է այլ ակումբ տեղափոխվել:
Ամենայն հավանականությամբ, Անչելոտին աշխատանքի կանցնի Մադրիդի «Ռեալ»-ում:









































