Իտալական «Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին ապաքինվել է վնասվածքից։ Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին 39-ամյա հարձակվողի հետ հույսեր չի կապում, գրում է La Gazzetta Dello Sport-ը։
Տոտտին մարտին կհանդիպի ակումբի նախագահ Ջեյմս Պալոտայի հետ ու կքննարկի ապագան։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Հարձակվողը պատրաստ է 6 տարվա պայմանագիր կնքել ու ակումբում ինչ-որ պաշտոն զբաղեցնել։
Ընթացիկ մրցաշրջանում Տոտտին «Ռոմա»-ի կազմում անցկացրել է 6 խաղ ու խփել 1 գոլ։









































